Աշխարհում ամենափոքր գիրքն աճուրդում վաճառվել է մոտ 5000 դոլարով
Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան «Ո՞ւր է Արցախի ձայնը» վերտառությամբ գրառում է արել, որում ասվում է․
«Այն, որ Արցախի նախագահ նշանակված պատերազմի ծաղրածու Արայիկ Հարությունյանը ծպտուն չէր հանելու Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի դուրս տված հակապետական մտքերի ու լկտի ստերի թեմայով, կանխատեսելի էր։ Բայց որ մյուս պետական ու կիսապետական կառույցներից, գեներալներից, մարշալներից, ադմիրալներից, գեներալիսիմուսներից, նախագահներից, հերոսներից, հակահերոսներից, քաղաքական կոչված ուժերից, խորհրդարան կոչվածից արձագանք չի լինի, արդեն ամոթ է։
Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը։ Արժանապատվությո՞ւնն էլ է գողացել»։
Tert.am