Բա որ պետական կառավարման համակարգի տրամբլյորը խփում ա կամ սվեչեքը թրջվում են, կարող ա՞ պիտի կառավարության կռիշը չներկվըցվցվի։ Բաջանաղը ի՞նչ կապ ունի, ես հո չե՞մ ասել Սերժի նկարը ամեն տեղ կախել չի կարելի, ես ասել եմ՝ մենակ հարուրնոց մեխով կախել չի կարելի, պետական հիմնարկների պատերը ափսոս են։

Մենք պարգևավճարը թաքուն չենք բաժանում, ձև՛ն ա տենց, վաղը-մյուս օրը որ ավտոս փչանա, պրոֆեսիոնալ կադրերն ե՞ն գալու բրթելով խոդի տան, նրանք բոլորը դավաճաններ են։ Համ էլ՝ ես համաձայն չեմ, որ Արցախը պիտի հայկական լինի, խորհրդային տարիներին այնտեղ ադրբեջանցիներ էլ են ապրել։ Իջևանում՝ նույնպես։ Չեք հավատո՞ւմ։ Հլը ուշադիր նայեք։ Եվ ընդհանրապես՝ այն ամենը, ինչը մեզ չի սպանում, ուժեղացնում է մեզ։

Այնպես որ՝ եթե ելույթս մինչև վերջ նայելուց հետո ողջ մնացածներ կան, ուրեմն հայ ժողովուրդն  անմահ է։ Բայց ես ամեն ինչ անելու եմ այդ կարծրատիպը կոտրելու համար։ Հլը մի բան էլ դուք եք մուննաթ գալի՞ս։

Արմեն Բաղդասարյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն