Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, Բերդ քաղաքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ Ադրբեջանի հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ», - ասաց նա

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։

«Այսօր մեր գյուղերում վարելահողեր կան, որոնք գնտվում են իրենց տիրապետությւան տակ», - ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե այս հարցը դրել են բանակցային սեղանին ու ասել են, որ հարցը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում։



Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն