«Սարդ-Մարդ. տունդարձի ճանապարհ չկա» ժապավենը կրկին գլխավորել է կինովարձույթը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում՝ հանգստյան օրերին հավաքելով 1,058 մլրդ ռուբլի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով kinobusiness.com պորտալի՝ դեկտեմբերի 23-26-ի տվյալները:

Ռեժիսոր Ջոն Ուոթսի Ֆանտաստիկ ժանրի մարտաֆիլմը՝ Թոմ Հոլանդի, Բենեդիկտ Քամբերբեչի, Մարիսա Թոմեյի մասնակցությամբ, ռուսական վարձույթում հայտնվել է դեկտեմբերի 15-ին:

Վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում է հայտնվել Դմիտրի Դյաչենկոյի «Վերջին հերոսը. խավաթրի սուրհանդակը» կատակերգությունը՝ 321 մլն ռուբլիով: Ֆիլմը ներկայացնում է հերոսի ուժ ձեռք բերած Իվանի և Վասիլիսայի հարսանեկան պատրաստությունների մասին:

Երրորդ տեղում է հայտնվել Գարթ Ջենինգսի «Երգիր-2» ֆիլմը՝ հավաքելով 134,3 մլն ռուբլի: Այս ֆիլմը պատմում է կոալա-պրոդյուսերի և նրա անսովոր թատերախմբի մասին

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն