Փաշինյանի վերջին ստատուսը 1000 սրտիկողներից միայն 280-ն են, որ հնարավոր է նույնականացնել. Լաուրա Բաղդասարյան
ՖԲ սկանդալային վիճակագրություն. դեկտեմբերի 26-ին Ն.Փաշինյանը, ինչպես ինքն է նշել, քանի որ չի ուզեցել թաքցնել ճշմարտությունը, իր ասուլիսի ընթացքում արած հայտարարությունները պարզաբանել է նոր ստատուսով. Այն ստացել է 4.800 հավանություն, այդ թվում՝ 1000 սրտիկ էմոջի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ սրտիկողների շարքում միայն 280-ն են, որ հնարավոր է կոնկրետ նույնականացնել, կապ չունի հայկական ազգանուններով, թե ոչ։ Մնացած 720-ը ստորեւ բերված էկզոտիկ ծագման օգտատերեր են։
Հիմա հարց/խորհուրդ Փաշինյանի ադմիններին ու նրա ՖԲ-յան համբավը սպասարկող թիմին։ Եթե դա դուք եք արել, ապա բոլորդ մասնագիտական անհամապատասխանության հիմքով պետք է գործից ազատման դիմում գրեք։ Եթե դա դուք չեք արել, ապա միեւնույն է, պետք է այդ դիմումները գրեք, քանի որ չեք ապահովում նման սկանդալային կիքսերից Նիկոլ Փաշինյան օգտատիրոջ անվտանգությունը։
Վիրտուալ կառավարումը ի վերջո սրան էլ հանգեցնելու էր»:
Politik.am