Մենք ի սկզբանե ասել ենք, որ ոչ մի ուժի չենք միանա առանձին վերցրած, որ այդ ուժը գա մյուսներին ոչնչացնի, մենք այդ օրակարգում չկանք, այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Կամ բոլոր ուժերը միանում են և երկիրն այս վիճակից հանում ենք, կամ դա տեղի չի ունենա և ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ Հետևաբար, որպեսզի այդ երկրորդ փուլը տեղի չունենա և ևս 28 օր երկիրը ցնցումների մեջ չլինի, պետք է լիազորել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ համերաշխության և ազգային միասնության կառավարություն ձևավորելու», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա ասաց, թե իր առաջարկած օրակարգի հաղթանակի դեպքում ընդդիմություն չի լինելու։


Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն