Վերջին մեկ տարում զրկված եմ եղել աշխատասենյակ, հեռախոս ունենալուց, մեքենայից օգտվելու հնարավորությունից. Իզաբելլա Աբգարյան
«Լևոն Հովհաննիսյանի՝ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելուն քվեարկելն ինձ համար արժեհամակարգի հարց է»,- իր ելությում ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Ապա նա խոսեց այն մասին, թե արդյո՞ք ավագանու մանդատը վայր է դնելու, թե՞ ոչ:
«Իմ գործունեության ընթացքում, լինելով մշտապես հաշվետու և թափանցիկ, մասնակցային դարձնելով կառավարումը՝ Երևանի քաղաքապետարանում, այստեղ բերելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը, ես պարտավոր եմ համարում այսօր էլ հաշվետու լինել և ներկայացնել, թե ինչպես է իմ գործունեությունը տեղի ունեցել:
«Իմ քայլը» ցուցակին համաձայնություն եմ տվել միանալ այն պատճառով, որ ցուցակը գլխավորում էր քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, որովհետև նրա հետ պայքար էի անցել Երևանի փողոցներում և գիտեի, որ իր սիրտն իսկապես ցավում է Երևանի համար:
Վերջին մեկ տարվա ընթացքում ես չեմ ունեցել հավասար հնարավորություններ՝ ավագանու մյուս անդամների պես: Զրկված եմ եղել աշխատասենյակ, հեռախոս ունենալուց, մեքենայից օգտվելու հնարավորությունից: Որովհետև օրենքը չի նախատեսել անկախ ավագանու համար»,- նշեց Իզաբելլա Ավագյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
168.am