Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ակնկալվում է, որ միջոցառման ժամանակ առաջնորդները կամփոփեն 2021 թվականին ԱՊՀ-ում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների կարգավորման հարցով, կքննարկեն համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

Գագաթնաժողովին, որը նվիրված է ԱՊՀ-ի ստեղծման 30-ամյակին, մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները:

Ողջույնի ելույթում Պուտինը նշել է, որ ԱՊՀ-ի ստեղծումն, անկասկած, արդարացված քայլ է եղել:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն