«Օպերատիվ տվյալներով՝ այսօրվա դրությամբ մենք արդեն ունենք կապիտալ ծախսերի 86 տոկոս կատարողական»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա հավելեց․ «Սա ուզում եմ նշել այն պատճառով, որ մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար։ Այսինքն՝ ինչո՞ւ եմ շեշտում, որովհետև եկող տարվա համար մեր պետական բյուջեի առանձնահատուկ տարբերությունը կայանում է հատկապես կապիտալ ծախսերի աննախադեպ բարձր մակարդակով, որը որոշ կարծիքների համաձայն՝ դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, մարտահրավեր է իրականում։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշն այս տարվա համեմատ ավելի նվազ կատարողական չունենա»։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հենց հունվարի մեկից պետք է ուշադրություն դարձնել այս ցուցանիշին և ընթացիկ աշխատանքները կազմակերպել դրա համատեքստում։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն