Լավ նորություն է, որ ամանորի նախաշեմին չունենք ճգնաժամային վիճակ կորոնավիրուսի հետ կապված։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալոգվ համաճարակային իրավիճակին։

«Բայց եթե պատվաստումների հետևողական գործընթացը չանենք այդ ճգնաժամային վիճակը վերադառնալու է ավելի վատ կերպով»,–ասաց նա։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության գործողությունների քննադատություններին՝ նա նշեց, որ ժամանակը ցույց տվեց, որ այդ բոլոր քննադատությունները հիմք չունեին։ «Կարծում եմ ՀՀ–ում համավարակը կարողացել ենք առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  առաջիններից մեկն էին, որ հասկացան, որ «լոքդաուննների» քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստման գործընթացը շարունակվում է և մինչև ամսի 31– աշխատելու են։ «Առաջին դեղաչափն ստացել է 943 377 քաղաքացի և երկորրդ դեղաչափ 711 864 հազար քաղաքացի»,–ասաց նա և հայտնեց, որ այս տարի 40 հազար քաղաքացի ստացել է հիվանդանոցային բուժօգնություն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն