Դժգոհ չենք, որ նախկին իշխանությունների ընտանիքի անդամներն էլ են հաղթում մրցույթներում, որովհետև լավ են աշխատում․ Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ և կոչ արեց իրավապահ մարմիններին ոչ մի այդպիսի հրապարակում անպատասխան չթողնել։
«Հակակոռուպցիոն կոմիտե ունենք, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի նման հրապարակում անպատասխան չթողնել, շատ ուշադիր է պետք լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ։ Սա մեզ համար շատ սկզբունքային հարց է, քանի որ փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի ատկատի գործ ենք անում։ Չի հաջողվի իրենց մոտ։ Նախկին իշխանությունների ընտանիքի անդամներն էլ են հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որ հաղթում ենք որովհետև լավ են աշխատում», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ այսօր ոչ մի շինարարական ընկերություն պարապ չէ, հակառակը ընկերություններ են ուզում գտնել, որ ավելի մեծ ծավալի աշատանքներ են իրականացնում։ «Վերջին տարիներին ճանապարհաշինարարության ոլորտում որակի առումով էական փոփոխություն է եղել։ Ես չեմ ասի, որ մենք գոհ ենք ճանապարհների որակից, բայց ակնհայտ է, որ անգամներով է որակները լավացել է»,–ասաց նա և նշեց, որ ր ճանապարհներ են եղել , որոնք նախկինում անանցելի չեն եղել, իսկ այսօր անցանելի են։
Tert.am