«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանն ամփոփել է 2021 թվականը: Tert.am-ի հետ զրույցում նա ներկայացրել է 2022 թվականին սպասվող նորամուծությունները:

-Ինչպիսի՞ն էր 2021 թվականը «Գլոբալ Կրեդիտ»-ի համար, ի՞նչ առաջընթաց եք կարողացել ապահովել։

-Բոլորիս համար այս տարի բարդ իրավիճակ էր ստեղծվել: Անհրաժեշտ էր դուրս գալ նախորդ տարվա փորձություններից, առաջ շարժվել, կրկնակի, եռակի ավելի աշխատանք կատարել, որպեսզի բացն ու կորցրած ժամանակը լրացնելու հնարավորություն ստեղծեինք: Այս տարի փորձեցինք հնարավորինս հաճախորդամետ որոշումներ կայացնել, լինել մեր հաճախորդների կողքին:

-Ի՞նչ նոր հնարավորություններ եք ստեղծել ձեր հաճախորդների համար։

-«Գլոբալ Կրեդիտ»-ի տեսլականն է միշտ լինել հաճախորդներին արագ և հարմար սպասարկում ապահովող ֆինանսական ընկեր, և այս տարի շուկայում ամրապնդեցինք մեր օնլայն վարկավորման հարթակի՝ «CashMe»-ի դիրքը, որը հասանելի է օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում և հնարավորություն է ընձեռում գումար ստանալ ֆինանսական կարճաժամկետ խնդիրների լուծման համար:

Այս տարի հաջողությամբ իրականացրել ենք մի շարք զիջումների և աջակցությունների ծրագրեր, որոնք լինելու են շարունակական, մինչև կկարողանանք միասին ոտքի կանգնել:

-Ինչպիսի՞ նորամուծություններ եք պատրաստվում գործարկել 2022 թվականին:

-Գնում ենք դեպի թվայնացում, ծրագրել ենք կատարել մի շարք նորամուծություններ, որոնց միջոցով ավելի դյուրին և հարմար կլինի հաճախորդների սպասարկումը: Այլևս անհրաժեշտ չի լինի որևէ դիմում գրելու համար այցելել գրասենյակ: Այս կերպ ավելի արագ և պարզ կիրականացվի սպասարկումը, բացի դրանից՝ հաճախորդները կկարողանան խնայել իրենց ժամանակը: Մի շարք նորություններ ենք ունենալու օնլայն վարկավորման հարթակի հետ կապված, ինչի մասին ավելի մանրամասն կխոսենք ու կպատմենք առաջիկա ամիսների ընթացքում:

Ամփոփելով կատարված աշխատանքն ու տարին՝ բոլորին մաղթում ենք, որ այս Նոր տարին նոր ձեռքբերումների, նոր հետաքրքիր գաղափարների, միասին գրանցած նոր հաջողությունների տարի լինի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն