Տարիներ շարունակ Նոր տարին կախարդական է դարձել «Կոկա-Կոլա»-ի շնորհիվ, և այս տարին բացառություն չէ։ Ինչպես ամեն տարի՝ «Կոկա-Կոլա»-ի հայտնի քարավանը շարունակում է այցելել հանրապետության մի շարք վայրեր և ուրախացնել բնակիչներին։

Քարավանն իր շրջայցը սկսել է դեկտեմբերի 20-ին՝ Հանրապետության հրապարակից, այնուհետև շարժվել է դեպի մարզեր՝ անցնելով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերի մի շարք քաղաքներով։

Ամանորյա այցելությունները հատկապես նշանակալից էին մարզերի երեխաների համար, որոնք ունեին հատուկ անակնկալ «Կոկա-Կոլա»-ի կողմից։ Քարավանն այցելեց Գյումրու «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ), «ՍOՍ Մանկական Գյուղեր» Կոտայքի մարզում,«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի Գյումրի և Վանաձորի մասնաճյուղեր և բաժանեց երեխաներին փոքրիկ նվերներ։ Ամանորյա արշավի շրջանակում «Կոկա-Կոլա»-ն այցելեց նաև Լոռու «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն, որտեղ ևս 500 երեխաներ ստացան նվերներ։

«Կոկա-Կոլա»-ն ամանորյա հրաշք է պարգևում ինչպես մարզերի, այնպես էլ Երևանի բնակիչներին։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Big Christmas Market» ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ)-ի երևանյան մասնաճյուղի, ինչպես նաև «Օրրան» բարեգործական ՀԿ-ի երեխաները ստացան նվերներ «Կոկա-Կոլա»-ի կողմից։

Քարավանը կուրախացնի Երևանի բնակիչներին հունվարի 2-ից 7-ը՝ շրջելով մայրաքաղաքի տարբեր անկյուններով և բաժանելով անցորդներին զովացուցիչ ըմպելիքներ։

«Կոկա-Կոլա»-ի բեռնատարներն  ամանորյա տրամադրություն են ստեղծում աշխարհի տարբեր անկյուններում՝ սկսած 1997 թվականից։ Քարավանի գաղափարն առաջացել է «Կոկա-Կոլա» ընկերության 1995թ․ ամանորյա գովազդի հիման վրա, որտեղ պատկերված էին կախարդական լուսավոր բեռնատարները։

Նշենք, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերությունն արդեն 25 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Բիզնես գործունեության հետ մեկտեղ՝ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանտվության առանցքային ուղղություններից են համայքների բարեկեցությունը, թափոնների կառավարումը և երիտասասարդների զարգացումը։






Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն