Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը եւ կալանավորելու որոշում կայացրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: