Տոնելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ տրամադրություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Նոր տարվա միջոցառումների, գնումների և դրա շուրջ ստեղծված աժիոտաժի մասին, բնականաբար, իմ կարծիքն ունեմ, սակայն այս թեմայով խորհուրդներ/հորդորների ցանկություն չունեմ։
Նոր տարին նախևառաջ տոն է, սակայն 44-օրյա պատերազմը, դրան հետևած գործընթացները, շարունակվող մարդկային և տարածքային կորուստները, մեղմ ասած, մի քանի օր շարունակ, ինչ որ բան տոնելու տրամադրություն չեն փոխանցում։
Ես ինքս, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի տոնական միջոցառում չեմ նախատեսել, նշելու, առավել ևս՝ տոնելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ տրամադրություն։
Որքան շուտ կենտրոնանանք առաջիկա տարվա անելիքների վրա, այնքան լավ։
Ողջամտություն և տրամաբանություն մեր երկրին»։
Hraparak.am