Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ ներկայում երկխոսություն ենք վարում։

Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Նրա խոսքով՝ իրենց ջանքերից զատ «վստահության միջոցների մշակման հաջողությունը կախված է նաև իշխանությունների հանձնառությունից»:

Խոսելով հակամարտությունների կարգավորման և կանխարգելման գործում ստանձնած պարտավորությունների մասին՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասել է․ «Կառավարությունները գիտակցում են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին և վճռականորեն աջակցում է անդամ պետությունների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն