Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնեմասի կառավարումը հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»-ին
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է․ «Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության մոտ 15% (15,000033%) բաժնետոմսերի սեփականատեր, ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանն է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող ԶՊՄԿ մոտ 15% (տասնհինգ տոկոս) պարզ բաժնետոմսերը:
ԱՆԻՖ-ի մանդատը ներառում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական ակտիվների կառավարման մեջ մասնակցություն, այն դեպքերում, երբ ներդրողը ցանկանում է ունենալ պետական մասնակցություն։ Այդ առումով ԱՆԻՖ-ը դրական է գնահատում, որ Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում իր 15% բաժնեմասնակցությունը կիրացնի մասնագիտական կառույցի միջոցով։
ԱՆԻՖ-ը կարևորում է այս միջոցով պետություն-մասնավոր տարանջատման, շահերի բախման բացառման և զսպումների ու վերահսկողության մեխանիզմի իրացման հնարավորությունը։
Հանքարդյունաբերության ոլորտում, հատկապես զարգացող երկրներում, ընդունված պրակտիկա է, երբ հանքարդյունաբերող ընկերությունները որպես հյուրընկալող երկրի (host country) հետ ընդհանուր արժեքների ստեղծման և օգուտների արդար բաշխման բարի կամքի դրսևորում` առաջարկում են ընդունող պետությանը փոքր մասնաբաժին»։
Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց․ «Միաժամանակ պետք է պահպանվի բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ Նախագծով նախատեսվում է հանձնարարել վարչապետի աշխատակազմին ՀՀ անունից կնքել հավատարմագրման պայմանագիրը»։
Մաթևոսյանը նշեց, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում, պետության որպես սեփականատիրոջ արդյունավետ ներկայացումն է։
Փոխվարչապետը նաև հավելեց, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի միջոցով ՀՀ-ն ավելի արդյունավետ կկրացնի իր բաժնեմասնակցություն
Tert.am