Ադրբեջանը պատրաստվում է քանդել Շուշիում Արցախի Հանրապետության իշխանությունների ժամանակ կառուցված շենքերը
Շուշիում սկսվում է Արցախի Հանրապետության իշխանությունների ժամանակ կառուցված շենքերի քանդումը, ինչի մասին հայտնում է haqqin.az-ը:
Քանդման ենթակա է 6 հինգհարկանի շենք, ինչպես նաև խորհրդարանի շենքը և այլ օբյեկտներ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքի տեղում կկառուցվի մզկիթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Նախարարների կաբինետին հանձնարարվել է մշակել և իրականացնել «Շուշիի տարվա» հետ կապված գործողությունների ծրագիր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Tert.am