Իրանի հարավում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել: Աղետը խլել է առնվազն ութ մարդու կյանք, հաղորդում է The Watchers-ը:

«Այս պահին ութ մարդ մահացել է, երկուսը դեռ անհետ կորած են համարվում»,- ասել է Իրանի ազգային փրկարար ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։

Տեղումները վնասել են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները, հեղեղվել են տներ քաղաքներում և գյուղերում։ Խալեդին հավելել է, որ ավելի քան 500 փրկարարական ջոկատներ օգնություն են ցույց տվել տուժած շրջաններում գտնվող մարդկանց։

Իրանական Կարմիր մահիկը «հրատապ ապաստան է տրամադրել ավելի քան երեք հազար մարդու, իսկ ավելի քան 20 հազարը շտապ օգնություն է ստացել»:

Սպասվում է, որ առատ տեղումները կշարունակվեն մինչև այս շաբաթվա վերջ։

Հորդառատ անձրևներից տուժել են նաև  Օմանում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Պակիստանում և Աֆղանստանում։



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն