Դեռ շատ կհիշենք. Մարիամ Հովսեփյան
Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը գրել է.
«Այսօր պաշտոնից հեռացած ՌԴ ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի մասին. «Սա Վարդան Սուրենովիչի ՌԴ-ում որպես ՀՀ դեսպան աշխատանքի փայլուն հինգ տարիներին էին։ Առաջին երկու տարում նա կարգի բերեց հյուպատոսարանի գործունեությունը, վերանորոգեց դեսպանատան շենքը, բացեց դեսպանատան մշակութային կենտրոնը։ Վերջին 3 տարիներին էլ Մոսկվայի հայերը նրա հետ միասին վերապրեցին Հեղափոխությունը, համավարակը, «ծիրանի պատերազմը», 44 օրյա պատերազմը, հետպատերազմյան շրջանը։
Կարճ ասած շատ ծանր եւ ռազմավարական առումով կարեւոր ժամանակահատված բաժին ընկավ Վարդան Սուրենովիչին, որից նա դուրս
եկավ պատվով եւ Վ.Վ Պուտինի շնորհած մեդալով։ Կարծում եմ, դեռ շատ կհիշենք նրա պրոֆեսիոնալ գործունեությունը»»։
Hraparak.am