Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել. Ստեփան Դանիելյան
Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։
Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաեւ Ադրբեջանի մի մասը' Ղարաբաղը։
Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաեւ Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։
Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական "օկուպացիան" է ավելի ձեռնտու, թե' չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա' թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարեւան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։
Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն է ձեռք բերում։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու եւ որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու։