Մի քանի օր է change.org հարթակում օնլայն ստորագրահավաք է ընթանում` պահանջով կանգնեցնել Ադրբեջանին ջնջելու հայկական մշակութային ժառանգությունը: Բանը նրանում է, որ 2021թ-ի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանը պահանջ է ներկայացրել Google-ին, միջազգային քարտեզներում հայկական տեղանունները ջնջելու համար։ Եթե Google-ը պահանջը բավարարի հայկական տեղանունները կվերանան քարտեզից, ինչը ոչ այլ ինչ է քան մշակութային ցեղասպանություն, թվային վանդալիզմ 21-րդ դարում:

«Միացե՛ք ստորագրահավաքին, որ թույլ չտանք ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունը»,-ահա այս կոչով են տարբեր օգտատերեր դիմում միմյանց` տարածելով օնլյան խնդրագիրը: Այս կոչին միացել են նաեւ ճանաչված գործիչներ թե Հայաստանից, թե դրանից դուրս: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը եւս միացել է այս ստորագրահավաքին, իր սոցիալական էջերում կոչ անելով միանալ այս խնդրանքին եւ Google-ի միջոցով կանգնեցնել Ադրբեջանին: Ի դեպ օնլայն խնդրագիրը այս պահին ստորագրել է 35 հազարից ավել օգտատեր:



Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն