Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝  98-ամյակը։

Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

«Ի՞նչ է իմ կյանքը: Դարդ. ահա նրա հավերժական ձևը: Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար: Ես չունեմ պաշտոնական կոչումներ ու պարգևներ: Ես ոչ մեկն եմ: Ապրում եմ Թիֆլիսում, իմ ծեր ծնողների տանը, և երբ անձրև է գալիս, քնում եմ անձրևանոցով ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին»,-այսպես է իր մասին ժամանակին խոսել հենց ինքը Փարաջանովը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն