«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում քաղաքացիներից մեկը մոտեցավ Փաշինյանին ու բարձրաձայնեց այն խնդիրը, որ մինչև Սևանի մակարդակը բարձրացնելը պետք է մաքրել տարածքը։

Փաշինյանն արձագանքեց՝ վճարումները պետք է նորմալ արվեն, գումար հավաքվի, որ նորմալ ծրագիր արվի, և նշված խնդիրները լուծվեն։ Նա կարևորեց նաև Սևանի «կանաչման» խնդրի լուծումը

Քաղաքացու արձագանքին՝ իրե՞նք հավաքեն գումար, Փաշինյանը պատասխանեց՝ պետությունը։ Նրա խոսքով՝ ամբողջական մաքրում պետք է լինի։

«Եթե ամեն ինչ մեր պլանավորածով լինի, Սևանա լիճը այս տարվա հունիսի, հուլիսի և դեկտեմբերի դրությամբ կլինի վերջին 60 տարվա մեջ ամենաբարձր մակարադակի։ Հույս ունեմ՝ ամեն ինչ այդպես կընթանա, բայց կարևորագույն խնդիրը հետևյալն է՝ մենք Սևանից անընդհատ չենք կարող վերցնել, վերցնել, վերցնել, Սևանը պետք է լինի մեր մտահոգության առարկան»,-ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն