Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի վերաբերյալ քրգործեր են հարուցվել
Մոսկվայում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդագրություններից հետո քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին»)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նշվում է, որ հոդվածի սանկցիան նախատեսում է 500-700 հազար ռուբլու չափով տուգանք կամ երեքից հինգ տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անհայտ չարագործները հայտարարել էին Մոսկվայում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից: Շենքերը հետազոտվել են, պայթուցիկ սարքեր եւ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Armeniatoday.news