Այս իրավիճակում մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միասնական ջանքերով կարող ենք դուրս բերել խորը անդունդից ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, առաջնորդությամբ։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ջավախքի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, բառիս բուն իմաստով, վտանգված է հայկական պետականությանը։ Այս իրավիճակում Ջավախքը, ջավախահայրերը չեն կարող հայտնվել պասիվ դիտորդի դերում։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմաննում վտանգվում է նաեւ Ջավախքի, ջավախահայության ապագան։ 

Այս իրավիճակում մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միասնական ջանքերով կարող ենք դուրս բերել խորը անդունդից ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, առաջնորդությամբ։ Մենք՝ ջավախահայերս լավ ենք հիշում, թե հայ-վրացական միջպետական հարաբերություններն ինչ բարձր մակարդակի վրա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, ինչը մեր համար շատ կարեւոր է։ Մենք հիշում ենք եւ հիշեցնում, թե ինչպիսի աջակցություն էր ստանում Ջավախքը մայր հայրենիքից Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Դրանցից են՝

- ամեն տարի բոլոր դպրոցներն անվճար ստանում էին դասագրքեր եւ դպրոցական գույք,

- ուսուցիչների համար կազմակերպվում էին վերապատրաստման դասընթացներ,

- հիմնովին վերանորոգվեցին բազմաթիվ դպրոցներ,

- կառուցվեց Ջավախքի համար կենսական նշանակություն ունեցող Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որի շնորհիվ Հայաստանից դեպի Ջավախք իրականացվում էր 24-ժամյա անխափան էլեկտրամատակարարում,

- զգալի էր օժանդակությունը առողջապահության ոլորտում,

- բարձր մակարդակի վրա էին Ջավախքի մշակույթայի կապերը Հայաստանի հետ։

Հաշվի առնելով Քոչարյանի հսկայական ավանդը Ջավախքում իրականացված ծրագրերում, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, առաջին հերթին Հայաստանում ապրող ջավախքցիներին հունիսի 20-ին ակտիվ մասնակցել մեր ազգի համար գերկարեւոր արտահերթ, իրականում արտակարգ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին։

Ջավախքի մտավորականների միության նախագահ /Շիպակցյան Ա․/

«Ջավախք»  հասարակական կազմակերպության նախագահ /Հակոբյան Ս․/

«Վիրք» կուսակցության համանախագահ /Ռստակյան Դ․/»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն