Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության, դաշնակցային և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով:

«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում կդառնա տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման երաշխիք»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Միխայիլ Միշուստինին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն