ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կառավարությունում արթուն մարդ կա՞։

«Ռուսաստանը և Ղրղզստանը կազմակերպում եմ իրենց քաղաքացիների տարհանումը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի օգնությամբ։

Թուրքիայի իշխանությունները խռովության առաջին օրվանից ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Ղազախստանից  իրենց քաղաքացիներին  դուրս բերելու համար»։

Ինչ՞ գործողություններ են իրականացրել ՀՀ իշխանությունները ՀՀ քաղաքացիներին  (ցանկացողներին) Ղազախստանից տարհանելու համար։

Որքան ՀՀ քաղաքացի այս պահին գտվում է Ղազախստանում, մասնավորապես Ալմաթիյում, որտեղ ընթանում են փողոցային մարտեր։

Բացի «մեծ֊մեծ» խոսելուց ՀՀ քաղաքացիների իրավունքները մասին, հստակ ի՞նչ գործողություններ և քայլեր են ձեռնարկել ՀՀ իշխանությունները մեր  քաղաքացիների և առ հասարակ տեղացի հայերի անվտանգության ապահովման համար։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն