Կան ուժեր, որոնք հատուկ շրջում են եւ մարդկանց փոխանցում 3 սուտ «Լուսավոր Հայաստանի» մասին. Սամսոնյան (վիդեո)
Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ «Լուսավոր Հայաստանի» մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին «Լուսավոր Հայաստանի» քարոզչության շանամանակ նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Սուտ համար առաջին. Ասում են՝ «Լուսավոր Հայաստանին» ձայն չտաք, որովհետեւ նա ընտրական շեմը չի հաղթահարելու: Սուտ երկրորդ. ասում են՝ «Լուսավոր Հայաստանին» ձայն չտաք, որովհետեւ նա աջակցելու է ներկա իշխանության վերարտադրմանը: Եվ սուտ համար երեք. Այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, որ «Լուսավոր Հայաստանը» նպաստելու է նախկինների վերադարձին: Սա փաստում է այն մասին, որ «Լուսավոր Հայաստանի» համերաշխության օրակարգն արդեն հասանելի է դառնում բոլորին: Դրական տրամադրվածություն կա մեր ուժի նկատմամբ եւ դա կարծես, սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի համար, որոնք միմյանց հայհոյում են: Հակառակ դեպքում նրանք չէին գնա թաղեթաղ՝ փորձելով սեւացնել «Լուսավոր Հայաստանին»,-ասաց Սամսոնյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ որոշ մարդիկ բարձրանում են վնասում են բարձր տեղում կախված «Լուսավոր Հայաստանի» պաստառները. «Սա ազդակ է, որ մեր նկատմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում»: