Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» մրցանակ Է ստացել «Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է մրցանակի հիմնադիր Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA):

«Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում պարգեւին նաեւ հավակնում Էին Ջեսիկա Չեսթեյնը (Թեմմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստրը»), Լեդի Գագան («Gucci»-ի տուն») եւ Քրիսթեն Սթյուարտը («Սփենսեր»):

79-րդ մրցանակաբաշխության արարողությունը HFPA-ի համբավի հետ կապված խնդիրների պատճառով անցկացվել Է փակ ռեժիմով եւ չի հեռարձակվել հեռուստատեսությամբ կամ առցանց, հաղթողների ցուցակը կազմակերպիչները հրապարակել են մրցանակի կայքում:

Կատակերգության ժանրում կնոջ լավագույն դերի համար պարգեւն ստացել Է Ռեյնչել Զեգլերը՝ «Վեսթսայդյան պատմության» համար: «Երկրորդ պլանի լավագույն դերի» համար «Ոսկե գլոբուս» Է նվաճել Արիանա դե Բոսը՝ «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմում աշխատանքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն