ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն գործով ցույց է տվել իր ներուժը, արագ վճռական և արդյունավետ գործելու իր ունակությունը: Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վերջինս հավելել է, որ իր գործառույթներն իրականացնելուց հետո ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ողջ զորակազմն անկասկած դուրս կբերվի Ղազախստանի տարածքից:

«Ղազախստան է ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմը, և ցանկանում եմ ընդգծել, սահմանափակ ժամանակով, որը Ղազախստանի նախագահը հնարավոր կգտնի»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն