Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների և սաստիկ անձրևների պատճառով
Պակիստանի հյուսիս-արեւելքում եւ հյուսիս-արեւմուտքում առնվազն 35 մարդ Է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել ձյան սաստիկ տեղումների եւ հորդ անձրեւների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունվարի 10-ին հաղորդում է The Nation թերթը, ձյան սաստիկ տեղումները հանգեցրել են 23 զբոսաշրջիկների մահվան, որոնց թվում կանայք եւ երեխաներ, Փենջաբի հյուսիսարեւելյան նահանգի բարձրլեռնային ավտոմայրուղում: Նրանք գտնվել են ավտոմոբիլներում: Անցյալ շաբաթվա վերջին ավելի քան հազար ավտոմոբիլներ Էին արգելափակվել 2 մետրից ավելի բարձրությամբ ձնահյուսերից Մուրրի առողջարանային քաղաքի շրջանում:
Հունվարի 10-ին պակիսցանցի զինծառայողների գործողության շնորհիվ խճուղին մաքրվել է ձյունից եւ այնտեղ վերականգնվել է երթեւեկությունը: Բոլոր տուժած զբոսաշրջիկներին օգնություն է ցույց տրվել, հարյուրավոր մարդիկ են տեղավորվել ժամանակավոր ճամբարներում:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը մարդանց մահվան պատասխանատվությունը դել է Մուրրիի շրջանի վարչակազմի վրա, որը, նրա խոսքով՝ «հանկարծակիի Է եկել ձյան աննախադեպ տեղումների եւ մարդկանց կուտակումների» պատճառով, «որոնք ուղեւորության են մեկնել առանց հաշվի առնելու եղանակային պայմանները»:
Հունվարի 9-ին հորդ անձրեւների հետեւանքով առնվազն 12 բնակիչ է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել Պակիստանի հյուսիս-արեւմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում: Տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումներից ավելի քան 20 տուն է քանդվել: Տարածաշրջանի իշխանությունները պարենային օգնություն եւ դեղորայք են ուղակել աղետի գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am