Պուտինը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստի ժամանակ շփոթել է Ղազախստանի նախագահի անունը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շփոթել է իր ղազախ գործընկեր Կասիմ Ժոմարտ Տոկաևի անունը։ ՀԱՊԿ-ի արտահերթ նիստի ժամանակ Պուտինը նրան անվանել է «Կեմել Ժոմարտովիչ», գրում է mk.ru-ն։
«Բոլորը գիտեն, որ Ղազախստանի նախագահ Քեմել Ժոմարտովիչ Տոկաևն օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներին»,- ասել է Պուտինը նիստում։
Ինքը՝ Տոկաևը, որևէ կերպ չի մեկնաբանել լեզվի սայթաքումը։ Նիստի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմը հանրապետություն ուղարկելու համար։