ԲԴԽ–ն մերժեց դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը։
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց որոշումը, որից հետո հնչեցին ծափահարություններ։ «Ես ուզում եմ հատուկ մյուս կողմի համար, ով չի ծափահարում, վկայակոչել 142-րդ հոդվածի երկրորդ մասի կարգավորումը»,– ասաց նա և ընթերցեց հոդվածը։
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Խոսքը լրագրող «Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով կայացված որոշման մասին է։ Դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600,000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։
Tert.am