ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները Ժնևում կայացած բանակցություններից առաջ իրար ձեռք չեն սեղմել
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը Ժնևում տեղի ունեցած հանդիպումից առաջ արարողակարգային լուսանկարի ժամանակ իրար ձեռք չեն սեղմել, գրում է regnum.ru-ն։
Դիվանագետները պահպանել են սոցիալական հեռավորությունը: Նույն նպատակով որոշվել է զերծ մնալ ձեռքսեղմումից կամ ողջույնի այլ ձևերից, որոնք տարածվել են համավարակի ժամանակ։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։
Բանակցությունները տևել են գրեթե 8 ժամ։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
Tert.am
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ




































