Ղազախստանը նոր վարչապետ ունի
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Ալիխան Սմայիլովին երկրի վարչապետ նշանակելու մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Ստորին պալատի պատգամավորներն ավելի վաղ հավանության են արժանացրել նախկին առաջին փոխվարչապետ Սմայիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար: Քվեարկության մասնակցել էր 89 պատգամավոր, կողմ է քվեարկել դարձյալ 89 պատգամավոր:
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են տարեսկզբին՝ կառավարության՝ հեղուկ գազի գինը բարձրացնելու որոշման պատճառով։ Մի քանի օրվա ընթացքում գործողությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ Հունվարի 6-ին ՀԱՊԿ-ը հայտարարել է երկրում խաղաղապահ առաքելություն սկսելու մասին։ Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցույցերը անվանել է պետական հեղաշրջման փորձ, որին մասնակցել են օտարերկրյա գրոհայիններ։ Նախագահը անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 2-3 մլրդ դոլար։
Tert.am