Անկարգություններից հետո գրեթե 10 000 մարդ է ձերբակալվել Ղազախստանում
Ղազախստանի իրավապահ մարմինները գրեթե 10 հազար մարդ են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նշվել է, որ ստուգայցերի ընթացքում ոստիկաններն Ազգայն գվարդիայի եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողների հետ համատեղ առգրավել են Մակարովի ատրճանակ եւ դրա պահեստատուփեր, զրահաբաճկոնակ եւ մարտական այլ իրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am