2018-ին՝ իմ՝ համայնքի ղեկավար նշանակվելուց հետո կառավարության ու վարաչապետի հովանավորության ներքո Վարդենիսում 2018-ից մինչ օրս կատարել ենք հսկայածավալ աշխատանքներ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վարդենիսում կայացած քարոզարշավին հայտարարեց Վարդենի խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

«Իմ մանկության մեջ Վարդենիսը եղել է մի քիչ ավելի փոշոտ, մի քիչ ավելի մութ, մի քիչ ավելի մռայլ, և ես, այս կառավարության հետ 3 տարի անընդմեջ աշխատելով, չեմ ցանկացել, որ Վարդենիսի փոքրիկներն ունենան նման մռայլ և սև մանկություն»,-ասաց նա՝ նշելով, որ ցանկանում են՝ փոքրիկների ապագան լինի ավելի վառ, գունեղ։

«Ես՝ որպես Վարդենիս համայնքի ղեկավար, Հայաստան ապրելու եմ եկել 2018-ից, և կապրեմ ու կաշխատեմ միայն այս կառավարության հետ՝ վարչապետի շնորհիվ»,-ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն