Հարմարեցված բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր. 21-ամյա երիտասարդն արդեն խոստովանել է
Հունիսի 11-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է արվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.15-ից 14.25-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր:
Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև գողոնը:
Կատարվում է նախաքննություն: