«Ժամանակն է ապաէսկալացման էկական պայմանավորվածություն ձեռք բերել». Զելենսկին՝ Դոնբասի հակամարտության շուրջ բանակցությունների մասին
Ժամանակն է էականորեն պայմանավորվածություններ ձեռք բերել Դոնբասում ապաէսկալացիայի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ որոշումներ կայացնելու 4 երկրի ղեկավարների նոր գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է ուկրաինացի առաջնորդը:
Երեքշաբթի Կիևում տեղի է ունեցել Զելենսկիի հանդիպումը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների խորհրդականների հետ: Կողմերը պայմանավորվել են կապ պահպանել միմյանց հետ:
Հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ավելի քան 7,5 տարի է, ինչ շարունակվում է: Այդ ժամանակահատվածում Մակի տվյալներով՝ հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 13 000 մարդ:
Հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու շուրջ քննարկումներ է իրականացնում «Նորմանդական քառյակը», որում ընդգրկված են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան:
Tert.am