Հայկական ժամանակ

Հայկական ժամանակի գետը հունը փոխել է՝

ծուռ ու մուռ հոսում է անժամանակ,

լաճ ու լամուկ գիրկընդխառը

նոր ակոս են բացել, ի տրիտուր,

մեր շեները պղծել, մեր շներին խեղդել,

մեր գլուխներն են շոյում աղվեսի պոչով։

Առաջ մեր ժամանակի թախիծը սերն էր,

հիմա՝ Եռաբլուրում մեր դրոշները ծածանող

հարավից–հյուսիս, արևելքից ու արևմուտքից

հայացքներն ընդարմացնող սարերի քամին։

Ովքե՞ր բստրեցին այս ճակատագիրն անժամանդրոս

և մեզ որպես ժառանգություն– քաոս

մարդկություն կոչվածի պաղ հայացքների ներքո

մի հայրենիք՝ անհող ու անջուր

և դարերի խորքից, որպես ժառանգություն

Հացեկաց գյուղի Մովսես Խորենացու

ջրաղացպան ընկերոջ քուռակն ու գելխեղդ մի շուն:

Ռոլանդ Շառոյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն