Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Արդեն 1 տարի 2 ամիս է մեզ ասում են, որ կվերադարձվեն հայրենիք, բայց արդյունք չկա։ Ոչ մի կոնկրետ բան չգիտենք, մենք էլ անհույս չգիտենք՝ ինչ անենք»,-ասաց գերեվարված զինծառայողներից մեկի եղբայրը։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ տարբեր մակարդակի հանդիպումներ են ունեցել, բայց իրենց «խաբում են»։

«Ամեն անգամ ասում են՝ այսօր, վաղը, մինչև ե՞րբ, ինչքա՞ն կարելի է խաբել, էլ ինչքա՞ն սպասենք։ Մենք մեր տղերքին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 2 ամիս էլ թող տղաները սպասեն լավ կլինի, արդեն 1,2 ամիս է գերության մեջ են»,-ասաց ակցիայի մասանակիցներից մեկը։

Գերեվարվածների հարազատները պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են 6 ամիս առաջ, բայց կրկին արդյունք չեն տեսնում։

«Ի՞նչ անենք, գնանք Ալևին դիմենք, դա են ուզում, դա էլ կանենք, հարց չկա։ Տեսնում ենք՝ ռեալ պատասխան մեզ չեն տալիս։ Կգնանք, կընկնենք Ալիևի ոտքերը կխնդրենք՝ մեր երեխանցը տվեք մեզ։ Տեսնում ենք, որ մեր ղեկավարությունը քնած է»,-ասաց գերեվարված զինծառայողներից մեկի հայրը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն