Թե բա՝ կոռումպացված հոգևորականներ. Ես գիտեմ, որ կոռումպացված լինելու համար պետական լծակներ են պետք (օրինակ՝ հարկատուների հաշվին սեփական ընտրողների աշխատավարձերը բարձրացնելը, օրինակ՝ գրպանային ՀԿ-ներին հարկատուների փողերով ֆինանսավորելը, օրինակ՝ հարկատուների հաշվին «նախընտրական» ասֆալտը և այլն): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Հոգևորականները չունե՛ն պետական լծակներ՝ ի տարբերություն նիկոլականների։

Բա էդ դեպքում հոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, այ անաստված»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկում են հենց կոռումպացված հոգեւորականները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն