Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն անհայտ անձից զանգ է ստացել. զանգահարողը պնդել է, որ նրա ամուսինը՝ նախագահ Էմանուել Մակրոնը, գեյ սիրեկանի հետ է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, չնայած առաջին տիկնոջ բոլոր բջջային սարքերում բարձր մակարդակի անվտանգությանը, անծանոթին հաջողվել է զանգահարել 68-ամյա կնոջը և ասել. «Ես գիտեմ, որ քո ամուսինը հենց հիմա տղամարդու հետ է»:

Պարբերականը մանրամասնում է, որ այս մասին հայտնի է դարձել Ֆրանսիայի ամենահայտնի հեռուստաալիքի՝ BFM-ի եթերում նոր վավերագրական ֆիլմի ցուցադրությունից:

Սենատոր Ֆրանսուա Պատրիատը, որը Մակրոնի En Marche կուսակցության անդամ է, հաստատել է, որ տիկին Մակրոնը շատ վատ է զգացել և ցնցվել է այս հեռախոսազանգից հետո:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն