Մեզանում կան "խելոքներ", որ կասկածի տակ էին դնում Թուրանբաշու անէացման ջախջախիչ հետևանքները պանթուրքական ծրագրի իրականացման համար. Հմայակ Հովհաննիսյա
Մեզանում կան "խելոքներ", որ կասկածի տակ էին դնում Թուրանբաշու անէացման ջախջախիչ հետևանքները պանթուրքական ծրագրի իրականացման համար։
Ասում էին, թե այդպիսի գնահատականը փաստական հիմքեր չունի։
Թյուրքալեզու պետությունների շտապ հավաքված խորհրդաժողովը ցույց տվեց, որ "ղազախական գարնան" արդյունքները նրանց խուճապի են մատնել և հիմա նրանք հորդորում են Տոկաևին խնաել "ելբասի" Թուրանբաշուն։ Պատահական չէ նաև այս պահին ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերսկսումը մեր սահմանների երկայնքով։
Ադրբեջանին, ինչպես նաև ռևանշիստներին Հայաստանի ներսում, մտահոգել է ՀՀ վարչապետի ակտիվ դերակատարությունը ՀԱՊԿ֊ում, որը կարող է վերականգնել մեր երկրի "ֆորպոստային" աշխարհաքաղաքական դերը և նշանակությունը։ Ո՞ վ կարող է բացառել, որ նոր իրավիճակում հնարավոր է Հայաստանի վրա խաղադրույքներ դնողներ գտնվեն, և հենց այդ մտահոգությամբ է ալիևյան ռեժիմը վերսկսել ջղաձիգ գործողությունները մեր սահմանին։
Պատահական չէր նաև այն, որ ղազախական սրացումների պիկին Ադրբեջսնը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացրեց Նախիջևանում։ Եվ այս ամենի ֆոնին մեզանում կան մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում պանթուրանականների ներգրավվածությունը ղազախական գործերում։