Բայդենը երրորդ անգամ նույն սխալն է թույլ տվել ելույթի ժամանակ (տեսանյութ)
Ամերիկացի նախագահ Ջո Բայդենը երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին կրկին անվանել է նախագահ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, այս անգամ Բայդենը լեզվի սայթաքում է թույլ տվել Ատլանտայի համալսարանական կենտրոնում ելույթ ունենալիս:
«Անցյալ շաբաթ նախագահ Հարիսը և ես Կապիտոլիումում քննարկել ենք այն պահերից մեկը, որը մեր պատմությունը բաժանել է «առաջ և հետո»-ի»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով 2020 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցուցարարները գրոհել էին Կոնգրեսի շենքը:
Սա արդեն երրորդ անգամն է, երբ Բայդենը նման սխալմունք է թույլ տալիս Քամալա Հարիսի մասին խոսելիս: Բացի այդ, տարբեր ելույթների ժամանակ նա երբեմն շփոթում է քաղաքական գործիչների անունները:
WATCH: Joe Biden again refers to Kamala Harris as “President Harris” pic.twitter.com/anpOg4RZJW
Tert.am