Իտալական մաֆիայի դատապարտված անդամներից մեկը, որը փախուստի մեջ էր գտնվում մոտ երկու տասնամյակ, վերջերս պատահական ձերբակալվել է Google Maps-ի միջոցով իսպանական փոքր քաղաքում նկատվելուց հետո:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, Ջոակինո Գամինոն, որը դատապարտվել է սպանության համար և ընդգրկված է Իտալիայի որոնվող գանգստերների ցանկում, անցյալ ամիս ձերբակալվել է Մադրիդի համայնքում գտնվող Գալապագար քաղաքում:

Նրան հաջողվել է փախչել Հռոմի բանտից 2002 թվականին, որից մեկ տարի անց հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտվել տարիներ առաջ կատարած սպանության համար:

Նրան ձերբակալելու համաեվրոպական հրաման է արձակվել 2014 թվականին, և իշխանություններին հաջողվել է ընկնել նրա հետքի վրա Իսպանիայում, սակայն միայն Google Maps ծրագրից արված նկարի շնորհիվ է հաջողվել պարզել նրա գտնվելու վայրը:

Իտալացուն ձերբակալել են դեկտեմբերի 17-ին, որից հետո նրա առաջին հարցը ոստիկանությանը եղել է. «Ինչպե՞ս եք գտել ինձ: Ես նույնիսկ ընտանիքիս 10 տարի է, ինչ չեմ զանգել»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն