Պեսկովն անդրադարձել է Պուտինի հետ հանդիպելու Քանյե Ուեսթի ցանկությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ռեփեր Քանյե Ուեսթի ցանկության վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ չի կարծում, թե նախագահի աշխատակազմը կարող է կազմակերպել նրա ուղևորությունը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե որքանով են ինքն ու Պուտինը ծանոթ Ուեսթի գործունեությանը։
«Այնքան խորը ծանոթ չենք, որ կարողանանք գնահատականներ տալ», –ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուեսթն այս տարի պատրաստվում է լինել Ռուսաստանում, անցկացնել ժամերգություն, հանդիպել Պուտինի հետ և ներկայացնել իր The Sunday Service պետական ծրագիրը:
Armeniatoday.news