Երեկ՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում:   Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց են ժամանել ոստիկանության , քննչական կոմիտեի աշխատակիցները:   Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր:

Նաև պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:  

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել քննչական խումբ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, սպանություն կատարող անձին, դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Կայքի տեղեկություններով, սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն