ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հիշեցնում է այսօր, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվելիք իրազեկման երթի մասին: 

Երթի մեկնարկը ժամը 19:00-ին է, Զորավար Անդրանիկի արձանի մոտից, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա շրջանի շրջադարձի մոտ:

«Բոլորիդ հրավիրում եմ և սիրով սպասում»,-եզրափակեց վարչապետը:

Հիշեցնենք, երթը լինելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՔՊ անդամների՝ քարոզարշավի շրջանակում Արարատի մարզ այցելությունից հետո:

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները երեկ Կոտայքի մարզում էին, որից հետո մեծ իրազեկման երթ տեղի ունեցավ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն